Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արաքս Մանսուրյանի նվերը՝ եղբորը. օտարերկրացի երաժիշտները կկատարեն Տիգրան Մանսուրյանի գործերը

Արաքս Մանսուրյանի նվերը՝ եղբորը. օտարերկրացի երաժիշտները կկատարեն Տիգրան 
Մանսուրյանի գործերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 75-րդ հոբելյանի առիթով Երևանում և Ստեփանակերտում  համերգներով հանդես կգան հույն, չինացի և ավստրալացի  երիտասարդ կատարողներ: Նրանք հայերեն կկատարեն Քուչակի, Տերյանի, Սահյանի խոսքերով գրված մանսուրյանական վոկալ շարքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց անվանի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը: «Ցանկացա, որ եղբորս տարեդարձի առթիվ ելույթ ունենան իմ սաները: Ինձ համար սա մեծ և պատասխանատու գաղափար էր»,- ասաց Մանսուրյանը` հավելելով, որ թեև իր օտարազգի սաների համար շատ դժվար էր հայերեն սովորել, սակայն նրանք մեծ ուրախությամբ են ընդունել առաջարկությունը:

Համերգներից առաջինը կայանալու է Գաֆէսճյան արվեստի կենտրոնում` հոկտեմբերի 14-ին: Ելույթ կունենան Տենոր Ջիանգ Հոնգշինը, կոլորատուրային սոպրանո Ջեորջիա Կոկորիսը, սոպրանո Ռիան Սաունդերսը: Հոկտեմբերի 18-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայանալիք համերգին հնչելու են եվրոպական արիաներ, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Երգչուհու խոսքով` սրանից առաջ համերգ է կազմակերպվել նաև Սիդնեյում, ուր ինքը դասավանդում է:

Հանդիպմանը ներկա էին նաև երգչուհու սաները, ովքեր նշեցին, որ հայկական երաժշտությունը մեկնաբանելու այս հնարավորությունը իրենց համար մեծ պարգև է: «Կոմիտաս, Մանսուրյան... Հպարտ եմ, որ նրանց գործերի հետ եմ ծանոթացել ու պետք է հենց հայերեն ներկայացնեմ այս ստեղծագործությունները: Ամեն անգամ, երբ Մանսուրյան եմ կատարում, փշաքաղվում եմ»,- ասաց Ջիանգ Հոնգշինը:

Համերգներից ստացված հասույթը հատկացվելու է հիվանդ երեխաների բուժմանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am