Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Փարիզի կենտրոնում կկանգնեցվի Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի արձանը

Փարիզի կենտրոնում կկանգնեցվի Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի արձանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Հովհաննես-Պողոս Երկրորդ պապի արձանը , որի հեղինակը ռուսաստանցի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին Է, կկանգնեցվի Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզի Աստվածամոր տաճարի հարեւանությամբ: Ինչպես հայտնել Է լեհական Լոձ քաղաքի արքեպիսկոպոս Մարեկ Եդրաժեւսկին, ստացվել են Ֆրանսիայի ճարտարապետական վարչության եւ Փարիզի պրեֆեկտուրայի պաշտոնական թույլտվությունները:

3,6 մետր բարձրությամբ եւ 1,5 տոննա քաշով արձանի տեղադրման վայր Է ընտրվել տաճարի մերձակա պուրակը: Այն կրում Է Հռոմի Հովհաննես 23-րդ պապի անունը: Հռոմի կաթոլիկ եկեղեցու երկու քահանայապետերն Էլ սրբադասվել են այս տարվա ապրիլին:

Բրոնզե հուշակոթողը, որը գնահատվում Է 300 հազար եվրո, Զուրաբ Ծերեթելին նվիրել Էր Փարիզի լեհական համայնքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am