Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ԼՂՀ այցելող հայտնի դեմքերը փախցրել են Ադրբեջանի քունը

ԼՂՀ այցելող հայտնի դեմքերը փախցրել են Ադրբեջանի քունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է բողոքել օտարերկրյա խորհրդարանականների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարվող այցելությունների կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը նոտա և համապատասխան նամակ է հղել Ֆրանսիայի ԱԳՆ և Ազգային ժողով` պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի` Արցախ այցի առնչությամբ:

Դեսպանությունը դժգոհել է նաև Փարիզում սեպտեմբերի 23-26-ը տեղի ունեցած միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարում ԼՂՀ-ի ներկայացման համար: Այս կապակցությամբ նամակ է ուղղվել նաև զբոսաշրջանային ցուցահանդեսի կազմակերպիչներին:

Արցախի աշխուժացումը միջազգային տարատեսակ ու տարաֆորմատ միջոցառումներին ակնհայտորեն խուճապ է առաջացրել Բաքվում:

Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանին: Ռոշբլուանը նշել է, որ նման այցերի միջոցով իրենք տեսնում են իրականությունը և դառնում ԼՂՀ յուրատեսակ ներկայացուցիչները Եվրոպայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am