Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության «Նոու հաուն». խորհրդատվությունից մինչև ֆինանսավորման ներգրավում

ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության «Նոու հաուն». խորհրդատվությունից մինչև 
ֆինանսավորման ներգրավում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 1-2-ը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Եվրոպական Միության (ԵՄ) հետ համատեղ նախաձեռնել էր առեւտրի ֆինանսավորման վերաբերյալ կոնֆերանս: Կոնֆերանսի նպատակն էր Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) իրազեկվածության մակարդակի բարձրացումը և առեւտրի ֆինանսավորման գործիքների հասանելիության ապահովումը: ՎԶԵԲ-ի Փոքր բիզնեսի աջակցության խմբի ազգային ծրագրի ղեկավար Տիգրան Աղաբեկյանը ներկայացրեց «Նոու հաու. խորհրդատվությունից մինչև ֆինանսավորման ներգրավում» թեմայով զեկույց, որը Նոու հաու տեղեկատվական արշավի մաս է կազմում:

Տիգրան Աղաբեկյանը ներկայացրեց ՎԶԵԲ-ի աշխատանքը, որն է օգնել ձեռնարկություններին օգտվել մասնագիտական բիզնես խորհրդատվությունից և նոու-հաուից: ՎԶԵԲ-ը աջակցում է մի շարք նախագծերի ռազմավարական պլանավորման, մարքեթինգի, տեխնոլոգիաների, էներգետիկայի, որակի կառավարման, էներգախնայողության, էկոլոգիական, ֆինանսների կառավարման և այլ ոլորտներում տեղական կամ, այն դեպքերում, երբ  ընկերությունը պատրաստ է մրցակցել միջազգային շուկայում, նաև միջազգային խորհրդատուների ներգրավման միջոցով:

«Մենք արժևորում ենք արտաքին որակյալ խորհրդատվությունը, այդ իսկ պատճառով «Զարգացրեք ձեր խորհրդատվական բիզնեսը» թրեյնինգների շարքի շրջանակներում տեղական խորհրդատուների համար շարունակական կատարելագործման հեռանկարներ ենք ապահովում: Թրեյնիինգները բաղկացած են վեց մասից և տրամադրում են հիմնարար գիտելիքներ, ռեսուրսներ և տեխնիկաներ, ինչպես արդյունավետ խորհրդատվություն մատուցելու, այնպես էլ հաջողակ խորհրդատվական բիզնես հիմնելու համար», - իր ելույթում նշեց Աղաբեկյանը: 

Նա նաև ներկայացրեց ՎԶԵԲ-ի Կանայք բիզնեսում առաջիկա նախագիծը, որի շրջանակներում ՎԶԵԲ-ը կաջակցի կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկություններին` ներգրավելու ֆինանսական միջոցներ գործընկեր բանկերի կողմից տրամադրվող հատուկ վարկային գծերի միջոցով, ինչպես նաև ստանալու խորհրդատվություն նոու-հաու ադապտացված խորհրդատվական ծառայությունների ծրագրերի, ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթացների և բիզնես-քոուչինգի միջոցով:

Ծրագիրը ՎԶԵԲ-ի գործընկեր ֆինանսական կառույցներին տեխնիկական աջակցություն տրամադրելու միջոցով նաև կմշակի կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին ուղղված կայուն վարկային մեխանիզմներ:

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2015 թվականի սկզբին:

Հայաստանում ՎԶԵԲ-ն աջակցում է ՓՄՁ-ներին ստանալ բիզնես խորհրդատվություն և ոլորտին բնորոշ մասնագիտական փորձ 2003 թվականից: Ավելի քան 5.3 մլն եվրո կազմող դրամաշնորհային միջոցներով Հայաստանում արդեն իրականացվել են ավելի քան 900 խորհրդատվական նախագծեր եւ շուկայի զարգացման ծրագրեր:

ՎԶԵԲ-ը, որը պատկանում է 65 երկրների և երկու միջկառավարական հաստատությունների, աջակցում է շուկայական տնտեսության և ժողովրդավարության զարգացմանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am