Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Հալեպում հայեր են վիրավորվել

Հալեպում հայեր են վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի հայկական Նոր գյուղ թաղամասում  հոկտեմբերի 1-ի կեսօրին զինյալները գազի տակառ են նետել: Այս մասին «Արմենպրես» –ը տեղեկացավ «Գանձասար» թերթի խմբագրությունից: Տակառն ընկել է Ազգային Զավարյան վարժարանի մերձակայքում, որի հետևանքով զոհվել է արաբ երիտասարդ և վիրավորվել են 2 հայեր՝ Շահե Շահինյանը և Ավետիս Սոլաքյանը: Բարեբախտաբար, վիրավորների վիճակը մտահոգիչ չէ:

Երբեմնի հայաշատ Նոր գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավերակ:  Հայկական Նոր գյուղ թաղամասում ընկած հրթիռները, մարդկային վնասներից բացի, նյութական սարսափելի վնասներ են պատճառել: Նոր գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակելի են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am