Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գալուստ Սահակյանն ընդունեց հրատապ խորհրդակցության քառյակի առաջարկը

Գալուստ Սահակյանն ընդունեց հրատապ խորհրդակցության քառյակի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատրաստ է ոչ իշխանական քառյակի հետ քննարկել «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելու կապակցությամբ ստեղծված իրավիճակն ու ելքի ուղիները: ԱԺ նախագահի մոտ խորհրդակցությունը տեղի կունենա ժամը 13:30-ին:
Ազգային ժողովի նիստի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ցանկություն հայտնեց, որ կառավարության ներկայացուցիչն էլ ներկա լինի խորհրդակցությանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդարասյանն էլ շեշտեց, որ իրենք միշտ կողմ են եղել քննարկման ու առաջարկել են, բայց ուժերից որոշները հրաժարվել են: «Դուք գնացիք այլ ճանապարհով, հիմա դուք եք առաջարկում, որ խորհրդակցություն լինի: Մենք դեմ չենք հավաքվելուն, բայց կորոշի ԱԺ նախագահը»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:
ԱԺ ïնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ ընդգծեց, որ հարցը տնտեսական բնույթի է ու պետք չէ այն քաղաքականացնել:

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակը հերթական նիստն է անցկացրել: Խորհրդակցությունից հետո ուժերը որոշել են ԱԺ նիստի սկզբում դիմել խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի ԱԺ նախագահի մոտ հրավիրվի հրատապ խորհրդակցություն` կապված շրջանառության հարկի վերջին զարգացումների և լուծումներ փնտրելու հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am