Հոկտեմբերից կգործարկվի Սիմֆերոպոլ-Երևան ավիաչվերթ
20:20, 30 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գրոզնի Ավիա» ավիաընկերությունը հոկտեմբերից սկսելու է իրականացնել Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ ավիաչվերթեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ղրիմի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը: «Հոկտեմբերի 10-ից կբացվի Սիմֆերոպոլ-Երևան ուղիղ, կանոնավոր ավիաչվերթը»,- ասել է նա:
Ցուրկինի խոսքով` ներկայում Սիմֆերոպոլի օդանավակայանից իրականացվում են միջազգային չվերթեր միայն Թուրքիայի ուղղությամբ:
«Սիմֆերոպոլ» օդանավակայանն այս տարվա հուլիսի 19-ից վերականգնել է միջազգային չվերթերը, որոնք դադարեցվել էին Ղրիմի` Ռուսաստանի կազմ ընդգրկվելուց հետո:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում