Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Նախագահի ելույթը բացահայտեց Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը. քաղաքագետ

Նախագահի ելույթը բացահայտեց Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 26  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հանգամանալից կերպով վերլուծել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հնչեցրած ելույթն ու փաստել, որ Նախագահն առաջին անգամ չի օգտագործել «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» արտահայտությունը: Ըստ Մանասյանի, «Օսմանյան կայսրություն» անվանման չօգտագործումը ճիշտ է թե՛ տեսական, թե՛ քաղաքական առումով:

«Հայոց ցեղասպանությունն իրականացրել է ոչ միայն Օսմանյան կայսրությունը, այլեւ Թուրքիայի Հանրապետությունը: Հայոց ցեղասպանությունը չկապել զուտ Օսմանյան կայսրության հետ, այլ կապել Թուրքիայի հետ. սա շատ ճիշտ մոտեցում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալեքսանդր Մանասյանը:

Նրա գնահատմամբ, Հայաստանը պետք է վաղուց հրաժարվեր հայ-թուրքական արձանագրություններից, սակայն այն, որ խորհրդարանից արձանագրությունների հետկանչի մասին հայտարարվել է նման բարձր ամբիոնից, դիվանագիտական ճիշտ մոտեցում է: Մանասյանը նախագահի ելույթում ձախողման ինքնախոստովանություն չի նկատել` ասելով, որ եթե ինքն էլ լիներ նախագահ` նույնը կաներ: Հայաստանը քայլերի շնորհիվ բացահայտել է Թուրքիայի ագրեսիվ կեցվածքը, գնդակը տարիներ շարունակ եղել է Թուրքիայի դաշտում եւ միջազգային հանրությունը նաեւ այդ ելույթից հետո հասկացավ, որ գործընթացը ձախողվել է Թուրքիայի պատճառով:  

Նրա գնահատմամբ, շատ կարեւոր էր, որ Հայաստանի նախագահը բարձրաձայնեց եզդիների ցեղասպանության մասին, քանի որ այսօր Մերձավոր Արեւելքում քաղաքակրթական լուրջ փոփոխություններ են կատարվում, եւ Հայաստանի նախագահն այդ առնչությամբ արտահայտել է պետության դիրքորոշումը:

Սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Նյու Յորքում  ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հանդես է եկել ելույթով: Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին` Նախագահը նշել է, որ Հայաստանը լրջորեն մտածում է արձանագրությունները խորհրդարանից ետ կանչելու ուղղությամբ: Նախագահը խոսել է նաեւ ԼՂ հակամարտության մասին, նեկայացրել իրավիճակը, հիշեցրել ՄԱԿ-ի ԱԽ-ի  ընդունած 4 բանաձեւերը, որոնք Ադրբեջանը պարբերաբար շահարկում է եւ ներկայացնում այն լույսի ներքո, որ ձեռնտու է իրեն եւ այդ կերպ շարունակում իր ապակառուցողական քաղաքականությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]