Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Առաջին անգամ հայ ուսանողներին կառաջարկվի բրիտանական որակավորում

Առաջին անգամ հայ ուսանողներին կառաջարկվի բրիտանական որակավորում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշնանը Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատունը վերսկսելու է ակտիվ գործունեությունն ու մի շարք հետաքրքրական ծրագրեր է իրականացնելու: Ոլորտները երեքն են` կրթություն, մշակույթ եւ բիզնես: Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչի փոխանցմամբ` կրթության ոլորտում դեսպանատունը լուրջ ծրագրեր ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մասնավորապես «Չիվնինգ» ծրագրով Հայաստանին տրվող կրթաթոշակների թիվը շատացել է: «Երեւանում շուտով տեղի կունենա Բրիտանական Բիզնես դպրոցի բացումը եւ առաջին անգամ Հայաստանում հայ ուսանողներին կառաջարկվի բրիտանական որակավորում»,- սեպտեմբերի 23-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց Քեթրին Լիչը:

Մշակութային ոլորտում նույնպես դեսպանատունը ակտիվ կլինի: Հոկտեմբերին «Հայ ֆեստ»-ի շրջանակներում հանդիսատեսը կտեսնի հայ-բրիտանական համագործակցության հերթական արդյունքը. Սnlimited-ը կներկայացնի սահմանափակ կարողություններով մարդկանց յուրահատուկ պարային կատարումներ: Բրիտանական մշակույթը հայ հանդիսատեսը կվայելի նաեւ «Ռեանիմանիա» փառատոնի ժամանակ:

«Բիզնես ոլորտում նույնպես կլինենք ակտիվ: Անելու ենք ամեն ինչ` գովազդելու բրիտանական բրենդները Հայաստանում: Մոտ ապագայում կլինեն բազմաթիվ միջոցառումներ: Մենք երջանիկ ենք, որ շոտլանդական վիսկիի գովազդը կշարունակենք իրականացնել Երեւանում»,- ասաց Քեթրին Լիչը` հավելելով, որ Ֆրանսիայի եւ Գերմանիայի դեսպանատների հետ համատեղ նախատեսում են Երեւանում նշել նաեւ առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am