Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Աջարիայում շարունակվում են տարերքի հետեւանքների վերացման աշխատանքները

Աջարիայում շարունակվում են տարերքի հետեւանքների վերացման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աջարիայի Ինքնավար հանրապետությունում շարունակվում են սաստիկ անձրեւի ու քամու հետեւանքների վերացման աշխատանքները, որոնք Վրաստանի այդ տարածաշրջանը պատուհասել էին սեպտեմբերի 21-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

Մոլեգնած տարերքի հետեւանքով Աջարիայում շարքից դուրս Էին եկել Էլեկտրահաղորդման գծերը, վնասվել էին գազատարներ: Ուժգին քամին պոկել էր բնակելի շենքերի տանիքները եւ տապալել ծառեր: Խելվաչաուրի եւ Քոբուլեթի շրջաններում գրանցվել Էին սողանքներ, իսկ Բաթում եւ Քոբուլեթ քաղաքներում հեղեղվել Էին փողոցները:

Վրաստանի վարչապետի հանձնարարությամբ ստեղծված արտակարգ շտաբի ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին պետական անվտանգության եւ ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղար Մ.Ջանելիձեին ծանոթացրել են տարերքի գոտու իրադրությանը եւ ընթացիկ աշխատանքներին:

Մինչդեռ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ բնապաշարների փոխնախարար Զուրաբ Քոփաձեն հայտնել Է, որ կեսգիշերից հետո եղանակի վատացում Է սպասվում:

Նախօրյակին Աջարիա Էր ժամանել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Նա հանդիպել Է տարերքից տուժած բնակչությանը: «Աջարիայի կառավարությունը շատ արդյունավետ Է աշխատում: Աշխատանքը ճիշտ Է բաշխված: Բնականաբար մենք կհաղթահարենք ստեղծված իրադրությունը»,-հայտարարել Է Մարգվելաշվիլին:

Սեպտեմբերի 22-ից չեն դադարում տարերքի հետեւանքների վերացման աշխատանքները: Բաթումի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները մաքրում են փողոցներն ու առափնյա գոտին, վերականգնողական աշխատանքներ իրականացնում ճանապարհների երթեւեկելի մասում: Քաղաքի հին շրջանում շարունակվում են փողոցային լուսավորման համակարգի վերականգնման աշխատանքները: Բնակելի շենքերի նկուղներից ջրի արտամղման աշխատանքը ենթադրաբար կավարտվի օրվա վերջին:

Բաթումի քաղաքապետ Գեորգի Երմակովի խոսքով՝ քաղաքի մի քանի շրջաններում կոյուղու եւ ջրամատակարարման համակարգի վերականգնումը կսկսվի նաեւ հոկտեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am