Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ռոքֆելլերները որոշել են ազատվել նավթային ակտիվներից

Ռոքֆելլերները որոշել են ազատվել նավթային ակտիվներից

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոքֆելլերների ընտանիքի ժառանգները, որոնք հսկայական գումարներ են փաստակել նավթային գործարքներից, մտադիր են վաճառել վառելիքի հանածո տեսակների հետ կապված իրենց ակտիվներից եւ միջոցներ ներդնել Էկոլոգիապես մաքուր Էներգիայի բնագավառում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ռոքֆելլեր եղբայրների հիմնադրամի ներկայացուցիչներն այդ մասին հայտարարել են ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխման հարցերին նվիրված գագաթնաժողովի բացման նախօրյակին, որը սեպտեմբերի 23-ին տեղի կունենա Նյու Յորքում: Առայժմ հիմնադրամը վառելիքի հանածո տեսակներում կպահպանի ակտիվների մոտավորապես 6 տոկոսը, սակայն ժամանակի ընթացքում այդ ներդրումները կդադարեցվեն:

Ռոքֆելլեր եղբայրների հիմնադրամի հետ միասին այն ներդրողների միավորման մեջ, որոնք որոշել են ազատվել վառելիքի հանածո տեսակներում ավելի քան 50 մլրդ դոլար ընդհանուր գումարի ներդրումներից, մտել են 180 կազմակերպություն եւ 650 մասնավոր անձ: Նրանք այդ քայլը ձեռնարկել են Global Divest-Invest միջազգային նախաձեռնության շրջանակներում, որը մի քանի տարի առաջ մտահղացել Էին ամերիկացի ուսանողները, հաղորդել Է New York Times-ը: Global Divest-Invest –ը տնտեսական պլատֆորմ Է, որի օգնությամբ ակտիվները կարելի Է դուրս բերել «կեղտոտ» օգտակար հանածոների հետ կապված ճյուղերից եւ դրանք ներդնել Էկոլոգիապես մաքուր նախագծերում:

2014 թվականի սկզբից ներդրումների ծավալը, որոնք հիմնադրամները, կրոնական կազմակերպություններն ու համալսարանները որոշել են փոխադրել Էկոլոգիապես մաքուր նախագծեր, ավելացել Է կրկնակի:

Ռոքֆելլեր եղբայրների հիմնադրամի տնօրեն Սթիվեն Հայնցը հայտարարել Է, որ այդ ռազմավարությունը համապատասխանում Է նավթային հսկա Ջոն Ռոքֆելլերի տեսլականին: «Մենք համոզված ենք, որ եթե նա այսօր ողջ լիներ, լինելով պատասխանատու գործարար, ով հոգ Էր հանում ապագայի մասին, կդադարեցներ օգտակար հանածոների հետ կապված բիզնեսը եւ միջոցներ կներդներ Էներգիայի վերականգնվող աղբյուրներում»,-հավելել Է Հայնցը:

Հիմնադրամը Ջոն Ռոքֆելլերի որդիների կողմից հիմնվել Է 1940 թվականին: 2014 թվականի հուլիսի 31-ին հիմնադրամի ակտիվների գումարը գնահատվում Էր 860 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am