Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Քեմերոնը Նյու Յորքում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ

Քեմերոնը Նյու Յորքում բանակցություններ կվարի Իրանի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ուղղակի բանակցություններ կվարի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով նախարարների կաբինետի ղեկավարի դիվանատանը:

Սպասվում Է, որ բրիտանական կառավարության ղեկավարը կոչ կանի Ռոուհանիին՝ աջակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային ռազմարշավին, որը տարածքներ Է զավթել Սիրիայում եւ Իրաքում: Ինչպես նշում Է գործակալությունը, դա կլինի բարձր մակարդակի առաջին հանդիպումը 1979 թվականից ի վեր: Հանդիպման ստույգ ամսաթիվը չի նշվում: ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանն սկսվել Է սեպտեմբերի 16-ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 1-ը:

Սեպտեմբերի 22-ին «Իսլամական պետության» շուրջ բանակցություններ են անցկացրել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին եւ Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ Զարիֆը դժգոհություն Է հայտնել այն կապակցությամբ, որ Իրանը չԷր հրավիրվել Իրաքին նվիրված փարիզյան խորհրդաժողովին, որտեղ քննարկվել են «Իսլամական պետության» դեմ պայքարի միջոցառումները: Նախարարի խոսքով՝ իր երկիրը կարող Է կարեւոր դեր խաղալ այդ հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am