Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հազարավոր շոտլանդացիներ պահանջում են վերանայել հանրաքվեի արդյունքները

Հազարավոր շոտլանդացիներ պահանջում են վերանայել հանրաքվեի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ Շոտլանդիայի կողմնակիցները կոչ են անում վերանայել հանրաքվեի արդյունքները՝ մատնանշելով ձայների հաշվման ընթացքում տեղ գտած կեղծումները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Guardian-ին: Տասնյակ հազարավոր շոտլանդացիներ համապատասխան պահանջագրեր են ստորագրում Համացանցում:

Այս նյութի հրապարակման պահին Change.org պորտալում զետեղված հանրագիրն ստորագրել էր ավելի քան 88 հազար մարդ: Դրա հեղինակները նշում են հանրաքվեի ընթացքում «կեղծումների անհաշիվ վկայությունները» եւ պահանջում են նոր քվեարկություն անցկացնել՝ «անաչառ միջազգային կողմերի» ներգրավմամբ:

«Եթե նենգափոխումների թեկուզեւ նվազագույն կասկածներ կան, ես կցանկանայի մանրակրկիտ հետաքննություն,- մեկնաբանել է ստորագրած բնակիչներից մեկը:- Ես չեմ հավատում, որ այդքան քիչ «կողմ» ձայներ են տրվել, խնդրում եմ վերահաշվեք եւ հաստատեք, որ արդյունքները ճիշտ են, այլապես ես չեմ հանգստանա»:

38degrees.org.uk կայքում հրապարակված հանրագիրը ավելի քան 62 հազար կողմնակից ունի: Դրա հեղինակները պահանջում են «հետաքննել ձայների հաշվման ընթացակարգը» եւ «թույլատրել բոլոր ձայների անկախ հաշվումը»:

Թագավորության իշխանությունները մերժում են առաջադրված մեղադրանքները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am