Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սերժ Սարգսյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանին

Սերժ Սարգսյանը կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Նյու Յորքում կայանալիք Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հանրապետության Նախագահն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, մի շարք պետությունների ղեկավարների հետ:

Սերժ Սարգսյանն այցի օրերին ելույթով հանդես կգա Կոլումբիայի համալսարանում:

Միացյալ Նահանգներում նախատեսվում են Նախագահի հանդիպումները ԱՄՆ միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետների, Ազգային էթնիկ կոալիցիոն կազմակերպությունների (NECO) նախագահ Նասեր Քազեմինիի հետ:

Հանրապետության Նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը, հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am