Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԻԼԻՊ-ն սպառնացել է հետապնդել հակաահաբեկչական գործողություններին միացող երկրների քաղաքացիներին

ԻԼԻՊ-ն սպառնացել է հետապնդել հակաահաբեկչական գործողություններին 
միացող երկրների քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է հարձակվել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարության մեջ կոչ է ուղղվել կազմակերպության կողմնակիցներին` հետապնդել բոլոր նրանց, ովքեր կմիանան հակաահաբեկչական կոալիցիային, որի նպատակն է ոչնչացնել ԻԼԻՊ-ի Սիրիայում և Իրաքում գործող կառույցները:

ԻԼԻՊ-ի պաշտոնական ներակայացուցիչ Մուհամմադ ալ Ադնանիի խոսքով` խաչակիրներին սպասվում է անխուսափելի պարտություն: Սպառնալիքն ուղղված էր նաև Կանադայի և Ավստրալիայի դեմ:

Ավելի վաղ Ֆրանսիան միացել է ԻԼԻՊ-ի դեմ օդային ռմբակոծության գործողություններին: Նախագահ Օլանդի խոսքով`  Փարիզը զինվորներ չի ուղարկի Իրաք, այլ միայն կմասնակցի օդային հարվածներին:

Ինչ վերաբերում է Գերմանիային, ապա երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն կրկին հաստատել է, որ իր երկիրը չի մասնկացելու ԻԼԻՊ-ի դեմ ռազմական գործողություններին: Այն իր օգնությունն Իրաքի հյուսիսային տարածքներին տրամադրել է զենքի տեսքով:

Մինչ այդ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում իրեն կաջակցեն ավելի քան 50 երկրներ: ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պետք է ռազմական գործողություններ կսկսի ԻԼԻՊ-ի դեմ բոլոր այն տարածքներում, որտեղ այն գործում է,  այդ թվում` նաև Սիրիայում: Նա ընդգծել է, որ ապստամբների դեմ պայքարում Վաշինգտոնը չի համագործակցի Դամասկոսի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am