Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայ պատանիները հաջող են մեկնարկել շախմատի աշխարհի առաջանությունում

Հայ պատանիները հաջող են մեկնարկել շախմատի աշխարհի առաջանությունում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 10 մասնակիցները հաջող են մեկնարկել: Առաջին երկու տուրերից հետո Հայաստանի 5 ներկայացուցիչ տոնել են երկու հաղթանակ: Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանը և Սիրանուշ Ղուկասյանը ունեն 2-ական միավոր: 1,5-ական միավոր ունեն Նորայր Թորոսյաը և Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի 10 ներկայացուցիչներ մասնակցում են սեպտեմբերի 20-29-ը Հարավաֆրիկյան Հանրապետության Դուրբան քաղաքում անցկացվող աշխարհի 10-18 տարեկան պատանիների եւ աղջիկների առաջնությանը: Առաջնությունը բաղկացած է 11 տուրից և կեզրափակվի սեպտեմբերի 30-ին: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am