Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հենրիխ Մխիթարյանի ոտքը գիպսի մեջ է, քայլում է հենակներով

Հենրիխ Մխիթարյանի ոտքը գիպսի մեջ է, քայլում է հենակներով

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ և Դորտմունդի  «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ոտքը գիպսի մեջ է:

«Խաղային իրավիճակում ոտքիս ստացած հարվածից շատ ուժեղ ցավ զգացի: Խաղից հետո անմիջապես դիմեցի բժիշկներին: Արված հետազոտությունները ցույց տվեցին, որ ոտնաթաթիս հատվածում ոսկրային խնդիր կա: Այս պահին ոտքս գիպսի մեջ է, քայլում եմ հենակներով: Առաջիկա հետազոտությունները ցույց կտան, թե որքան կտևի ապաքինումը: Նախնական ստուգումների արդյունքում, այո, ասել են 4 շաբաթ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մխիթարյանի հետ խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Բունդեսլիգայի 4-րդ տուրի «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, հանդիպման վերջին րոպեին դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ խաղային այդ իրադրությունում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am