Ձյուդոիստ Արսեն Ղազարյանը Եվրոպայի փոխչեմպիոնն Է
18:59, 19 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ,19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի 66կգ կգ քաշային ձյուդոիստ Արսեն Ղազարյանը նվաճել է ձյուդոյի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների փոխչեմպիոնի տիտղոսը:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ղազարյանը 4 հաղթանակներից հետո դուրս էր եկել եզրափակիչ, որտեղ հայ մարզիկի մրցակիցն Էր իսրայելցի Բարուխ Շմայլովը:
Համառ մրցապայքարում Ղազարյանը զիջեց մրցակցին` շատ մոտ լինելով Եվրոպայի չեմպիոնի կոչմանը:
Այս մրցաշարը անցկացվում Է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում