Ճապոնացի գիտնականները Հականոբելյան մրցանակ են ստացել բանանի կեղեւն ուսումնասիրելու համար
ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Կիտասատոյի (Կանագավայի պրեֆեկտուրա) համալսարանի բժշկական ֆակուլտետի մի խումբ գիտնականներ Հականոբելյան մրցանակ (Ig Nobel) են ստացել բանանի կեղեւի «սայթաքունության» մակարդակը ճշգրիտ չափելու համար: Պարոդիական պարգեւների հանձնման արարողությունը տեղի Է ունեցել ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հականոբելյան մրցանակը շնորհվում Է 1991 թվականից անհեթեթ գիտական բացահայտումների համար եւ Նոբելյան մրցանակի յուրատեսակ պարոդիա Է: Այնուամենայնիվ, ինչպես հավատացնում են միջոցառման կազմակերպիչները, նշված բացահայտումներից շատերը «սկզբում ծիծաղ են առաջացնում, բայց այնուհետեւ ստիպում են խորհել»:
Իրենց ուսումնասիրության ընթացքում մասնագետները՝ պրոֆեսոր Կիյոսի Մաբուտիի ղեկավարությամբ, պարզել են, որ բանանի կեղեւը մոտավորապես վեց անգամ ավելի սայթաքուն Է, քան լինոլեումով ծածկված հատակը: Նրանք ապացուցել են, որ մայթի կամ հատակի վրա ընկած կեղեւը գրեթե միշտ հանգեցնում Է որեւԷ մեկի ընկնելուն: Դրա համար գիտնականներն ստուգել են, թե ինչ Է տեղի ունենում, երբ կոշիկի ներբանի տակ են ընկնում 12 տեսակի կեղեւներ:
Ճապոնիայի համալսարաններում անցկացված հետազոտություններն առանձնահատուկ ուշադրության են արժանանում մրցույթի ժյուրիի անդամների կողմից. ճապոնացի գիտնականները Հականոբելյան մրցանակ են ստանում արդեն ութերորդ տարին անընդմեջ:
Եվս մեկ մրցանակի դափնեկիր Է դարձել Դեւիդ Հենաուերը Միչիգանի համալսարանի բժշկական դպրոցից, որն ուսումնասիրել Է ընտանի կատուների ազդեցությունն իրենց տերերի առողջության եւ հոգեվիճակի վրա: Հենաուերը բացահայտել Է, որ կենդանիները հաճախ են կծում իրենց տերերին, եթե նրանք գտնվում են դեպրեսիայի վիճակում: Այդ պատճառով ստեղծվում Է տոքսոպլազմոզով՝ մակաբուծական հիվանդությամբ վարակվելու վտանգ, որն առաջանում Է հենց այդպիսի կծոտումներից:
Մրցանակ են ստացել նաեւ ԱՄՆ-ի գիտնականները, որոնց հետազոտությունների համաձայն, խոզի միսը օգնում Է կանգնեցնել քթի արյունահոսությունը մանկիկի մոտ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում