Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը կհասցվի 500-ի

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդների թիվը կհասցվի 500-ի

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության թվակազմը երկու ամսվա ընթացքում կհասցվի մանդատով նախատեսված առավելագույն թվաքանակին՝ 500-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 18-ին Վիեննայում հայտարարել Է Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Էրթուգրուլ Ապականը: Ընդսմին առաքելության ընդհանուր թվաքանակը, ներառյալ տեխնիկական անձնակազմը, կհասնի 900-ի:

«Մենք երկու ամսվա ընթացքում կունենանք 500 դիտորդ: Լոգիստիկայի եւ վարչական անձնակազմի հետ միասին կլինի շուրջ 900 մարդ»,-ասել Է Ապականը ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդին իր զեկույցի ավարտվելուց հետո կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am