Ուկրաինայի արտաքին պարտքը կազմել Է 136,8 մլրդ դոլար
16:13, 18 Սեպտեմբեր 2014
ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի համախառն արտաքին պարտքը 2014 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ կազմել Է 136,8 մլրդ դոլար՝ համախառն ներքին արդյունքի նկատմամբ տարեսկզբի 78,1 տոկոսից ավելանալով մինչեւ 81,8 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ուկրաինայի ազգային բանկի մամուլի ծառայությունը:
Տարեսկզբի համեմատությամբ համախառն արտաքին պարտքը կրճատվել Է 5,3 մլրդ դոլարով կամ 3,7 տոկոսով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում