Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Գերմանացի պատգամավորը Ադրբեջանի «սեւ ցուցակում» է Ստեփանակերտ այցելելու համար

Գերմանացի պատգամավորը Ադրբեջանի «սեւ ցուցակում» է Ստեփանակերտ 
այցելելու 
համար

ԲԵՌԼԻՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրեր առաջ Երեւան եւ Ստեփանակերտ այցելած Քրիստոնեադեմոկրատական կուսակցության պատգամավոր, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մանֆրեդ Գրունդն արդեն հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»: Այդ մասին պատգամավորին տեղեկացրել են պաշտոնապես: Ի պատասխան, Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան հայտարարության, Մանֆրեդ Գրունդն ասել է, որ ժողովրդի կողմից ընտրված պատգամավոր է եւ իր կամքն է գնալ այնտեղ ուր ցանկանում է` առանց որեւէ մեկին տեղյակ պահելու: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մանֆրեդ Գրունդն ասաց, որ երեք անգամ եղել է Ադրբեջանում եւ հույս ունի, որ դիվանագետների` Ղարաբաղ այցելության վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը կփոխվի:

«Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ չէ, եւ մենք Ղարաբաղի հարցի վերաբերյալ այդքան էլ շատ տեղեկատվության չենք տիրապետում: Մենք տեղեկացված ենք Ադրբեջանի եւ Հայաստանի տեսակետերի մասին այդ հարցի վերաբերյալ: Բայց ինձ համար շատ կարեւոր էր տեսնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ տեղեկանալ հասարակության տեսակետին եւ վերաբերմունքին: Հենց այդ պատճառով էլ ես այցելեցի Լեռնային Ղարաբաղ եւ հույս ունեմ, որ բանակցությունների միջոցով հարցի կարգավորումը իրականություն կդառնա եւ այդ հատվածում կբացառվի ռազմական հակամարտությունը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մանֆրեդ Գրունդը` հավելելով, որ մտավախություն ունի, որ ինչ-որ մեկը Սիրիայում եւ Ուկրաինայում հակամարտությունները կօգտագործի` խնդրին բացասական լուծում տալու համար: Մանֆրեդ Գրունդի գնահատմամբ` գոյություն ունի հակամարտության կարգավորման մի քանի տարբերակ:

«Ներկա դրությամբ հակամարտության խաղաղ կարգավորման հանգուցալուծում չի նկատվում, քանի որ Ադրբեջանը հսկայական ներդրումներ է կատարում սպառազինություն ձեռք բերելու համար, Հայաստանն էլ Ռուսաստանի բանտարկյալն է դարձել: Սակայն, եթե պատերազմ սկսվի, դա ձեռնտու չէ ոչ ոքին եւ երկու կողմն էլ կհամարվեն պարտված»,- ասաց Գրունդը` հավելելով, որ պետք է գտնել հակամարտության խաղաղ կարգավորման բանալին:    

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյեմբերին ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:

Ադրբեջանը մինչ այսօր շարունակում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը` կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am