Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Չինաստանում «Կալմեջի» թայֆունից շուրջ 6 մլն բնակիչ է տուժել

Չինաստանում «Կալմեջի» թայֆունից շուրջ 6 մլն բնակիչ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավի Հայնանի, Գուանդունի նահանգների եւ Գուանսի-Չժուանի ինքնավար շրջանի առնվազն 5,97 մլն բնակիչներ են տուժել «Կալմեջի» թայֆունի հարվածներից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՉԺՀ-ի ջրհեղեղների եւ երաշտի դեմ պայքարի պետական շտաբին, զոհվել է առնվազն 7 մարդ, եւս մեկն անհայտ կորած Է համարվում:

Գերատեսչության զեկույցում նշվում է, որ նշված նահանգներում տարերքի հետեւանքով հեղեղվել են 668 հազար ցանքատարածություններ, ավերվել է 1,6 հազար տուն: Նաեւ նշվում Է Էլեկտրահաղորդման գծերի ու ճանապարհների վնասվելու մասին, ժամանակավորապես դադարեցվել Է օդանավակայանների, նավահանգիստների եւ երկաթուղային տրանսպորտի աշխատանքը:

Ինչպես հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը, թայֆունի հետեւանքով գետի վարարումը 395 դպրոցականների եւ ուսուցիչների է արգելափակել Յուննան հարավարեւմտյան նահանգի Մալիպո գավառում: Նրանք գտնվում են ավանային միջնակարգ դպրոցի շենքում, որի առաջին հարկը լցվել Է Բաբու գետի ջրերով: Երեխաներին եւ ուսուցիչներին փրկելու համար դպրոց Է ուղարկվել 100 զինծառայողներից բաղկացած ջոկատ:

 «Կալմեջին», որի անվանումը կորեերենից թարգմանաբար նշանակում Է «ճայ», թվով 15-րդ թայֆունն Է դարձել Չինաստանում: Ավելի վաղ այն հարվածել Էր Ֆիլիպիններին, որտեղ հեղեղումներ Էր առաջացրել եւ խլել հինգ մարդու կյանք, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am