Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Արամ Գաբրիելյանովը կդառնա LifeNews հեռուստաալիքի գլխավոր տնօրեն

Արամ Գաբրիելյանովը կդառնա LifeNews հեռուստաալիքի գլխավոր տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: LifeNews հեռուստաալիքի գլխավոր տնօրեն կդառնա նրա սեփականատերը՝ Արամ Գաբրիելյանովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են News Media հոլդինգի մամուլի ծառայությունում:

Ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում էր Արամ Գաբրիելյանովի որդին՝ Աշոտը:

Սեպտեմբերի 8-ին Աշոտ Գաբրիելյանովը հայտարարել Էր, թե թողնում Է LifeNews հեռուստաալիքի գլխավոր տնօրենի եւ News Media-ի գլխավոր տնօրենի պաշտոնները: Նրա խոսքով՝ հեռանալու պատճառ Է դարձել Babo խորագրով սեփական նախագիծը, որը ոչ մի առնչություն չունի իր հոր հոլդինգի հետ:

Աշոտ Գաբրիելյանովը ճշտել Է, որ պաշտոնապես News Media-ում աշխատանքը կդադարեցնի հոկտեմբերի 1-ին: Ընդսմին նա նշել Է, որ ինքը կոնֆլիկտային վիճակներ չի ունեցել ընկերության ղեկավարության հետ: Աշոտը հավելել Է, որ Արամ Գաբրիելյանովը հավանություն Է տվել իր որոշմանը, եւ «բոլոր հարցերը հարթված են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am