Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում կատարվել է 4 մլն 150 հազար դոլարի առքուվաճառք

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ»-ում  կատարվել է 4 մլն 150 հազար  դոլարի 
առքուվաճառք

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 17-ին կատարվել է 4 մլն 150 հազար  դոլարի առքուվաճառք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքի պահանջարկը կազմել է 407.00 դրամ, առաջարկը` 408.50 դրամ:

Միևնույն ժամանակ, բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 20 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 31 մլրդ 200 մլն դրամ: Փակման տոկոսադրույքը կազմել է 7.00 տոկոս, առավելագույնը` 7.00 տոկոս, նվազագույնը` 7.00  տոկոս: Միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 7.0000 տոկոս։

Օգոստոսի 13-ին դոլար/դրամ  միջին փոխարժեքը կազմել է 410.29 դրամ, օգոստոսի 14-ին` 408.90, 15-ին` 407.85: Օգոստոսի 16-ին, 17-ին և 18-ին առքուվաճառք չի կատարվել: Օգոստոսի 19-ին միջին փոխարժեքը կազմել է 407.51 դրամ, 20-ին` 407.93, 21-ին, 23-ին և 24-ին  գործարք չի կատարվել: Օգոստոսի 25-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է  409.60 դրամ,  26-ին` 410.50, 27-ին գործարք չի կատարվել: Օգոստոսի 28-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 411.68, 29-ին` 411.75: Օգոստոսի 30-ին և 31-ին, ինչպես նաև սեպտեմբերի 1-ին և 2-ին արտարժեւյթի առքուվաճառք չի կատարվել:  Սեպտեմբերի 3-ին դոլար/դրամ  միջին փոխարժեքը կազմել է 410.47, սեպտեմբերի 4-ին 409.68 դրամ, սեպտեմբերի 6-ին, 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին առքուվաճռք չի կատարվել: Սեպտեմբերի 12-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 409.00 դրամ:  Սեպտեմբերի 13-ին, 14-ին և 15-ին առքուվաճառք չի կատարվել, իսկ սեպտեմբերի 16-ին դոլար/դրամ  միջին փոխարժեքը կազմել է 408.50:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am