Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Ադրբեջանական բանակի չոր օրապահիկում հայկական ուտեստ է նախատեսված

Ադրբեջանական բանակի չոր օրապահիկում  հայկական ուտեստ է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոշորամասշտաբ զինավարժանքներին մասնակցող իր զինծառայողների չոր օրապահիկում նախատեսել է նաեւ հայկական ճաշատեսակ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով haqqin.az լրատվական կայքը, թուրքական բանակի մասնակցությամբ օրերս Ադրբեջանում անցկացվող զինավարժանքների ժամանակ անձնակազմն առաջին անգամ չոր օրապահիկի տեսքով ստացել է նաեւ կոնսերվացված հայկական տոլմա: Հայկական այդ ազգային ճաշատեսակը ադրբեջանցի եւ թուրք զինծառայողները ճաշակել են սմբուկով, լոլիկով, պղպեղով եւ կաղամբով պատրաստված տեսքով:

Ադրբեջանի ՊՆ-ում համոզված են, որ հայկական այդ ճաշատեսակը բարձրացնում է զինվորներին տրվող սննդի էներգետիկ արժեքը:

Հայկական տոլմա ճաշատեսակի անվանունը ծագում է հին հայերեն «տոլ»` «խաղողի տերեւ» եւ «լցոնել» բառերից: Հայաստանում հնում տարածված են եղել խաղողի տերեւով փաթաթված, ինչպես նաեւ տարբեր բանջարեղենի եւ մրգերի մեջ լցոնված տոլմայի տեսակները, որոնք պատվավոր տեղ են զբաղեցնում նաեւ ժամանակակից հայկական խոհանոցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am