Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ծնվել է 19401 երեխա

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ծնվել է 19401 երեխա

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ծնվել է  19401 երեխա: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում սեպտեմբերի 17-ին այս մասին տեղեկացրեց  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Այս տարվա առաջին կիսամյակի ծնունդների քանակը 2012 թ. համեմատությամբ ավելի է 0,4%-ով, իսկ  2013 թ.՝ 3,2 %-ով», - ասաց Կույումջյանը: Ըստ նրա տրամադրած տվյալների՝ Հայաստանում ծնելիության ցուցանիշները 1990-ականներին ընկան, մինչև 2001 թ. հանրապետությունում գրեթե 2,5 անգամ նվազեց ծնունդների բացարձակ քանակը: Եթե 1986 թ. ծնելիությունը ամենաբարձրն է եղել` տարեկան 81 հազարից ավելի ծնունդ գրանցելով, ապա 2001 թ. այդ թիվը դարձավ 32 հազարից մի փոքր ավելի: Դա հանրապետությունում արձանագրված ամենացածր ցուցանիշն էր ըստ ծնունդների թվի:

Սակայն 2001 թ. հետո մինչև 2011 թ. ծնելիության ցուցանիշներում նկատելի է աճ: Ամենաբարձր ցուցանիշը 2010 թ. էր՝ 44825: Հանրապետությունում 2008 թ., 2001 թ. համեմատությամբ, ծնունդների թվաքանակի աճ կար՝ 41185: Աճը շարունակվեց. 2009 թ. հանրապետությունում ծնվել էր 44413 երեխա, 2010 թ.՝  448252: Եվ  2011 թ. նորից նկատվեց երեխաների ծննդի նվազման միտում մինչև 2013 թ. ներառյալ, երբ այն կազմեց 41790:

Խոսելով մանկական ծնելիության մասին` Կարինե Կույումջյանը նաև նշեց, որ անպայման պետք է հաշվի առնել մանկական մահացությունը մինչև մեկ տարեկան երեխաների շրջանում: Հանրապետությունում վերջին 5 տարում նորածինների շրջանում այն միջինը կազմել է տարեկան 445-512 դեպք: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am