Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի

ԵԱՀԿ-ն մշտադիտարկում կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` սեպտեմբերի 17-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մշտադիտարկում կիրականացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշտադիտարկումը տեղի կունենա ադրբեջանական Գյուլիստան գյուղի ուղղությամբ:

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենիյ Շարովը, Իրժի Աբերլեն, ինչպես նաև Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ներկայացուցիչ Մարկուս Ուիդմերը:

Հակառակ կողմից մոնիթորիգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը և Բարձր մակարդակի կազմակերպման խմբի ներկայացուցիչ Թունջայ Սևիմը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am