Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հայաստանի բանկերը մեկ շաբաթում գնել են ավելի քան 1 մլրդ ռուբլի և 89,5 մլն դոլար

Հայաստանի բանկերը մեկ շաբաթում գնել են ավելի քան 1 մլրդ ռուբլի և 89,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առևտրային բանկերը սեպտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնել են 89 մլն 545 հազար 211 դոլար 408.88 դրամ` մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառել` 99 մլն 555 հազար 367 դոլար` 409.95 դրամ  մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5 մլն 350 հազար դոլարի առք եւ վաճառք` 409.00 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջբանկային շուկայում իրականացվել է 10 մլն 150 հազար  դոլարի առք եւ վաճառք` 409.51 դրամ մեկ  դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10 մլն 119 հազար 971 եվրո` 527.61 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել` 13 մլն 854 հազար 145 եվրո` 531.04 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1 մլրդ 477 հազար 299 ռուբլի` 10.92 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել` 106 մլն 528 հազար 145 ռուբլի` 11.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Սեպտեմբերի 1-7-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.6 մլն ԱՄՆ դոլար: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am