Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

ԱԺ-ում հյուրընկալել են Անտվերպենի համալսարանի ուսանողներին

ԱԺ-ում հյուրընկալել են Անտվերպենի համալսարանի ուսանողներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է Բելգիայի Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի եւ մի խումբ ուսանողների հետ: Ուսանողները Հայաստան են եկել Երեւանի պետական համալսարանի եւ Անտվերպենի համալսարանի ուսանողների փոխանակման ծրագրով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արտակ Դավթյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, ներկայացրել է ՀՀ ԱԺ օրենսդրական եւ ներկայացուցչական գործունեությունը: Ծավալված զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հարցերն են ուղղել Արտակ Դավթյանին: Հարցերը վերաբերել են Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, հայ երիտասարդների՝ կրթությունն արտերկրում շարունակելու հնարավորություններին, հայաստանյան բուհերի մրցակցությանը եւ կրթության բնագավառի մարտահրավերներին:

Այնուհետեւ Անտվերպենի համալսարանի պրոֆեսոր Լիլիան վան Հոֆի խնդրանքով Արտակ Դավթյանը ներկայացրել է խորհրդարանի կառուցվածքը եւ կազմը, պատկերացում է տվել Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների եւ տասներկու մշտական հանձնաժողովների գործունեության մասին:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am