Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ցեղասպանության ժխտման պատժելիությունը չի հակասում միջազգային իրավունքին. Հունաստանի վարչապետ

Ցեղասպանության ժխտման պատժելիությունը չի հակասում միջազգային իրավունքին. 				
Հունաստանի վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ ցեղասպանությունների ժխտման պատժելիությունը չի հակասում միջազգային իրավունքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, հույն վարչապետն այդ հայտարարությունն արել է ի պատասխան Հունաստանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «զգուշացմանը»:

Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 5-ին հանդիպման ժամանակ Էրդողանը Սամարասի հետ զրույցում ասել էր, թե «օրենքի նախագիծը կարող է դժվարություններ առաջացնել երկու երկրների հարաբերություններում»:

Նշվում է, որ հույն խորհրդարականներն արդեն ընդունել են օրինագծում առկա 6 հոդվածներից 3-ը: Մյուս երեք հոդվածների քննարկումը Հունաստանի խորհրդարանում պետք է տեղի ունենա այսօր` սեպտեմբերի 9-ին: Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելի համարող օրենքներ արդեն գործում են Շվեյցարիայում եւ Սլովակիայում: Հունաստանը պետական մակարդակով Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1996 թվականին:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին  իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Միջազգային առաջին արձագանքը Հայոց ցեղասպանությանը Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի 1915 թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու են համարում թուրքական կառավարությանը:

 Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել են աշխարհի 2 տասնյակից ավելի երկրներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am