Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ավստրիայի արտգործնախարարն այցելեց ԵՊԼՀ ավստրիական գրադարան

Ավստրիայի արտգործնախարարն այցելեց ԵՊԼՀ ավստրիական գրադարան

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցի շրջանակում Երեւանում գտնվող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցն այցելեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ավստրիական գրադարան: Նախարարը և նրա պատվիրակությունը շրջեցին համալսարանում, ծանոթացան գրադարանի գործունեությանը, հանդիպեցին ուսանողների հետ:

ԵՊԼՀ ռեկտոր Գայանե Գասպարյանը կարևորեց իրադարձության անցկացումը: «Մեր համալսարանը մշտապես վայելել է Ավստրիայի ուշադրությունը դեպի իր գերմանախոս ուսանողները: Ավստրիայի հետ մենք իրականացնում ենք բազմաթիվ կրթական և մշակութային ծրագրեր:  Հենց այդ ծրագրերի արդյունքում մեր համալսարանում ստեղծվեց ավստրիական գրադարանը, որի բացմանը ներկա էր նաև Ավստրիայի առաջին տիկինը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Գայանե Գասպարյանը:

ԵՊԼՀ ռեկտորը Ավստրիայի արտաքին գործերի նախարարին շնորհակալություն հայտնեց` ժամանակ գտնելու և համալսարան այցելելու համար:

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Քուրցը շնորհակալություն հայտնեց ԵՊԼՀ-ում ներկա գտնվելու համար: 

«Մենք շատ ուրախ ենք համագործակցել Հայաստանի հետ: Դրա ապացույցն է այստեղ եղած պատվիրակությունը, որը միայն քաղաքական չէ, քանի որ այստեղ են գտնվում տնտեսական հարցերով ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացա, համալսարանում 500 ուսանող գերմաներեն են ուսանում: Նրանք կարող են իրենց ուսումը շարունակել  Ավստրիայում»,-նշեց Քուրցը: Նա նաև լսեց գերմաներեն ուսումնասիրող երիտասարդների ելույթները, շփվեց, լուսանկարվեց ուսանողների հետ:

Հայաստանի և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 24-ին: 2011թ. հոկտեմբերի 11-ին Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արման Կիրակոսյանը: 2012թ. օգոստոսի 28-ին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա) Ալոիս Կրաուտը իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:   2011թ. հունիսին Հայաստանում Ավստրիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս է նշանակվել Արամ Մարությանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am