Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Վրաստանում կանցկացվեն վրաց-ադրբեջանական վարժանքներ

Վրաստանում կանցկացվեն վրաց-ադրբեջանական վարժանքներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Յալգուջա զորափորձարանում սեպտեմբերի 5-ին տեղի կունենան «Անվտանգ Կովկաս-2014» վրաց-ադրբեջանական համատեղ վարժանքներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, սեպտեմբերի 2-ին հաղորդել Է հանրապետության ՆԳ նախարարության մամուլի ծառայությունը:

«Վարժանքների նպատակը փրկարար ուժերի կոորդինացված աշխատանքի բարելավումն Է երկու երկրների միջեւ համագործակցության եւ լայնամասշտաբ արտակարգ իրավիճակների ժամանակ փոխադարձ օգնության վերաբերյալ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հուշագրի շրջանակներում»,-ասված Է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am