Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Կանադայում ռելսերից դուրս են ընկել բեռնատար գնացքի 15 վագոններ

Կանադայում ռելսերից դուրս են ընկել բեռնատար գնացքի 15 վագոններ

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Հոնդո քաղաքից (Ալբերտայի նահանգ) ոչ հեռու սեպտեմբերի 1-ին ռելսերից դուրս են ընկել բեռնատար գնացքի 15 վագոններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է CTV հեռուստաալիքը:

«Ներկայում պատահարի վայրում աշխատում են վթարային բրիգադները: Նրանք վերականգնում են վնասված երկաթուղային պաստառը: Առայժմ երկաթգծով երթեւեկությունը կանգնեցված է»,- հայտարարել է փոխադրող ընկերության ներկայացուցիչ Լինդսի Ֆեդչիշինը:

«Սկսվել է պատահարի հանգամանքների հետաքննություն: Վագոններում վտանգավոր բեռներ չեն եղել: Վթարից ոչ ոք չի տուժել»,- հավելել է նա, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am