Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու պատարագն այս տարի մեկ շաբաթ շուտ կիրականացվի

Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու պատարագն այս տարի մեկ շաբաթ շուտ կիրականացվի

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում իրականացվող ամենամյա պատարագն այս տարի մեկ շաբաթ ավելի վաղ կանցկացվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Վանի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության նահանգային վարչության տնօրեն Մուզաֆեր Աքթուղը հայտնել է, որ պատարագն ավելի շուտ է անցկացվելու Պոլսո Հայոց պատրիարքարանի խնդրանքով:

Աքթուղը նշել է, որ եթե նախորդ տարիներին պատարագն իրականացվում էր սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը, ապա այս անգամ այն կանցկացվի առաջին կիրակի օրը: Նա ընդգծել է, որ այս տարի իրենք պատարագին ավելի մեծ թվով մարդկանց մասնակցություն են ակնկալում: Աքթուղը նշել է նաև, որ այս տարի մեծացել է կղզի այցելողների թիվը. եթե նախորդ տարի այդ թիվը հասել էր 4 հազարի, ապա այս տարի այն արդեն գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը:

Վանի Սուրբ Խաչ եկեղեցին միակն է պատմական Հայաստանի տարածքում, որտեղ վերանորոգումից հետո գմբեթին խաչ է բարձրացվել: Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարության ընդունած որոշման համաձայն թույլատրվել է եկեղեցում տարին մեկ անգամ իրականացնել կրոնական ծիսակատարություն: Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում այս տարի սեպտեմբերին կիրականացվի 5-րդ պատարագը` 2007 թվականին եկեղեցու վերանորոգումից ի վեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am