Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Յացենյուկն ու Տուրչինովը նոր կուսակցություն են ստեղծում խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններին մասնակցելու համար

Յացենյուկն ու Տուրչինովը նոր կուսակցություն են ստեղծում խորհրդարանի վաղաժամկետ ընտրություններին մասնակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը եւ հանրապետության խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովն նոր քաղաքական նախագիծ են ստեղծում  վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ուկրաինական «Կապիտալ» թերթը: 

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ «Բատկիվշչինա» խմբակցության մի շարք պատգամավորներ ներկայում մշակում են նոր կուսակցության ստեղծման տարբերակը, որով իրենց թեկնածությունները քվեարկության կդնեն Ռադայի ընտրություններում: Այսպես, գործընթացը ղեկավարում Է Տուրչինովը, իսկ նոր քաղաքական ուժը կարող Է գլխավորել Յացենյուկը: «Նախ նրանք բանակցություններ են վարել Պորոշենկոյի հետ, բայց ոչինչ չի ստացվել, այժմ զբաղվում են իրենց կուսակցության ստեղծմամբ արդեն գոյություն ունեցող կուսակցություններից մեկի հիման վրա»,- ասել Է ժողովրդական պատգամավոր Անդրեյ Սենչենկոն «Բատկիվշչինա»-ից:

Սենչենկոն նոր կուսակցության ստեղծման հետ Է կապում սկանդալը «Բատկիվշչինայի» քաղխորհրդի վերջին նիստում: Այն ժամանակ խմբակցության մի քանի պատգամավորներ՝ Տուրչինովի գլխավորությամբ, հեռացել են նիստից՝ քաղաքական դաշնակիցների հետ կոալիցիոն համաձայնության եւ ընտրական ցուցակում Յացենյուկի առաջին տեղի հարցերը քննարկման ներկայացնելուց Յուլյա Տիմոշենկոյի հրաժարվելու պատճառով:  

Ինչպես ավելի վաղ նշել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Արսեն Ավագովն օգոստոսի 27-ին Facebook սոցիալական ցանցի իր Էջում հաղորդագրություն Է զետեղել «Բատկիվշչինա»-ից կուսակցության ավելի քան տասն անդամների դուրս գալու մասին, որոնց թվում  նախարարներ կան ներկայիս կառավարությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am