Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Sunwing ավիաընկերության ինքնաթիռը Տորոնտո Է վերադարձել ուղեւորուհիների սանձարձակ պահվածքի պատճառով

Sunwing ավիաընկերության ինքնաթիռը Տորոնտո  Է վերադարձել ուղեւորուհիների սանձարձակ պահվածքի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի Sunwing ավիաընկերության Boeing-ը, որն ուղեւորվել Էր Կուբա, հարկադրված Է եղել կործանիչների ուղեկցությամբ վերադառնալ Կանադայի Տորոնտո քաղաք՝ ուղեւորուհիների սանձարձակ պահվածքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 28-ին հաղորդել Է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ավիաընկերությունը:

Ավիաըկերության ներկայացուցիչները հավաստել են, որ «երկու անկառավարելի ուղեւորուհիներ» մեծ քանկությամբ duty free-ի ալկոհոլ են խմել եւ սիգարետ ծխել ինքնաթիռի զուգարանում, ինչի հետեւանքով գործել Է ծխի դետեկտորը: Նաեւ ուղեւորուհիների միջեւ վեճ Է սկսվել:     

Boeing-ը Տորոնտոյում վայրԷջք Է կատարել առանց պատահարների: «Անձնակազմը հետեւել Է սահմանված ընթացակարգերին, եւ ինքնաթիռը վերադարձել Է Տորոնտո, որտեղ այն վայրԷջք Է կատարել»,- հայտարարել Է  Sunwing ավիաընկերության ներկայացուցիչ Ջանին Չապմենը: Օդանավակայան են ժամանել ոստիկանները, որոնք ձերբակալել են ուղեւորուհիներին: Որոշ տվյալներով՝ աղջիկները 20 տարեկան են:

Մնացած ուղեւորներին Կուբայի Վարադերո աողջարան թռիչքի համար տրամադրել են մի այլ ինքնաթիռ: Ավիաընկերությունը ներողություն Է հայտնել պատճառված անհանգստության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am