Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հարբած ադրբեջանցու պատճառով Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում

Հարբած ադրբեջանցու պատճառով Դուբայից Մոսկվա թռչող ինքնաթիռը 
հարկադիր վայրէջք է կատարել Երևանում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աերոֆլոտ» ավիաընկերության չվերթներն իրականացնող ինքնաթիռը, որը Դուբայից թռչում էր Մոսկվա, հարկադիր վայրէջք է կատարել Երևանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հարկադիր վայրէջքի պատճառը եղել է ինքնաթիռում 30-35 տարեկան մի տղամարդու կողմից սկսած վիճաբանությունը:

Ինքնաթիռի` օդ բարձրանալուց հետո տղամարդը սկսել է կոպիտ արտահայտություններ անել, բարձրաձայն խոսել և անհանգստացնել երեխաներին: Քանի որ ինքնաթիռում եղել են միայն կին ուղեկցորդուհիներ, վերջիններս ստիպված օգնության են կանչել տղամարդ ուղևորների: Ականատեսներից մեկը պատմել է, որ 6 տղամարդ դժվարությամբ են կարողացել հանգստացնել հարբած ուղևորին, իսկ ուղեկցորդուհիները նրան կապել են նստատեղին հնարավոր բոլոր միջոցներով` այդ թվում սրբիչներով ու ամրագոտիներով:

Ի վերջո ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երևանում: Օդաչուները ցանկացել են կռիվ հրահրած ուղևորին, ով Ադրբեջանի քաղաքացի է եղել, հանձնել Հայաստանի իրավապահներին, սակայն հայկական կողմը հրաժարվել է նրան ընդունել: Փոխարենը հայ բժիշկները նրան հանգստացնող ներարկում են արել, ինչից հետո ադրբեջանցին քնել է: Ավելի ուշ ինքնաթիռը շարունակել է թռիչքը և երեք ժամ ուշացումով հասել է Մոսկվա:

Անկարգապահ ուղևորին Մոսկվայում ձերբակալել են: «Աերոֆլոտ» ընկերությունը առաջարկել է ադրբեջանցուն դատապարտել մինչև տասը տարվա ազատազրկման:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am