Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրաքից հայկական մի քանի ընտանիք եկել է Հայաստան

Իրաքից հայկական մի քանի ընտանիք եկել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Իրաքից մի քանի հայկական ընտանիքներ եկել են Հայաստան: Նրանց ընդունել է ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: «Ես երկու օր առաջ նրանց ընդունել եմ, քննարկել ենք որոշ հարցեր` նրանց խնդիրների լուծման հետ կապված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Զաքարյանը:

Նա տեղեկացրեց, որ այս պահին ընտանիքներն ապրում են իրենց բարեկամների տներում: «Օրինակ այդ ընտանիքներից մեկն Արարատի մարզում է ապրում, եկել էին մեզ մոտ: Քննարկեցինք, թե ինչպես կարող ենք օգնել նրանց, ծանոթացանք նրանց խնդիրներին և ծրագրեր պետք է մշակենք դրանց լուծում տալու համար»,- նշեց Զաքարյանը:

Հարցին, թե կա՞ն ընտանիքներ, որ առաջիկայում Հայաստան գալու ցանկություն են հայտնել, Զաքարյանը պատասխանեց, որ այս պահին չի կարող ասել, սակայն ավելացրեց, որ վերջին ամիսների ընթացքում Իրաքի հայերն ավելի ակտիվ են և գալիս են: «Մի քանի ընտանիքներ եկել են: Նախկինում, օրինակ, չէին գալիս, սակայն հիմա, թեկուզ ոչ շատ, բայց Իրաքից գալիս են»,- ասաց նա:

Ֆիրդուս Զաքարյանի խոսքով՝ դա պայմանավորված է Իրաքում ստեղծված ոչ կայուն իրավիճակով: «Իրավիճակը հիմա Իրաքում այնպիսին է, որ մարդիկ ցանկանում են ավելի հանգիստ և խաղաղ պայմաններում ապրել: Ես դա կապում եմ Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Բնակաբար, մարդիկ, իրավիճակից ելնելով, գերադասում են ապրել ավելի խաղաղ պայմաններում»,- նշեց Զաքարյանը:

Հաշվի առնելով Իրաքում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանի կառավարությունն Իրաքի մեր հայրենակիցներին հնարավորություն է տալիս Իրաքում ՀՀ դեսպանատնից ստանալ ՀՀ քաղաքացիության անձնագիր: Իրաքի մեր հայրենակիցներից չի գանձվի ՀՀ վիզայի տուրքի և կացության համար նախատեսված գումարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am