Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Նանկին. Անուշ Գրիգորյանը ապահովել է բրոնզե մեդալը

Նանկին. Անուշ Գրիգորյանը ապահովել է բրոնզե մեդալը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերում հայ բռնցքամարտուհին ապահովել է բրոնզե մեդալը: 

Չինաստանի Նանկին քաղաքում ընթացող ամառային պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում այսօր՝ օգոստոսի 23-ին, բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի անդամ Անուշ Գրիգորյանը (անձնական մարզիչ՝ Խաչիկ Խաչատրյան, «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Մասիսի մանկապատանեկան մարզադպրոց) 51 կգ քաշային կարգում  հաղթել է ղազախ բռնցքամարտուհուն՝ ապահովելով բրոնզե մեդալը, իսկ եզրափակիչ դուրս գալու համար մենամարտելու է չինացի բռնցքամարտուհու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի նախարարությունը:  Նանկինում ընթացող օլիմպիական խաղերում բռնցքամարտի ՀՀ հավաքական թիմի մարզիչն է Արշավիր Գրիգորյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am