Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Բազե»-ն մեծ ջերմությամբ հյուրընկալեց տանկային բիաթլոնի աշխարհի փոխչեմպիոններին

«Բազե»-ն մեծ ջերմությամբ հյուրընկալեց տանկային բիաթլոնի աշխարհի 
փոխչեմպիոններին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բազեականները մեծ ջերմությամբ հյուընկալեցին տանկային բիաթլոնի աշխարհի փոխչեմպիոն Հայաստանի թիմին: Ծաղկաձորում, բացի մարզամշակույթային մրցույթների եզրափակիչներից, «Բազե»-ի երիտասարդներն այսօր սպասում էին նաև տանկային բիաթլոնի աշխարհի արծաթե մեդալակիրներին: ««Բազե»-ի վերաբերմունքը բանակի նկատմամբ այս 12 տարիների ընթացքում երբեք չի փոխվել: Բանակը միշտ մեզ հետ է և առանց բանակի չենք կարողանա իրագործել այս ծրագիրը: Այստեղ գտնվող յուրաքաչյուր երիտասարդ հայրենասեր է: Նրանք անհամբերությամբ հետևում էին տանկային բիաթլոնի մրցաշարին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը:

Բազեականներին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ողջույնները և բարեմաղթանքները հաղորդեց  ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: «Ուզում եմ Ձեզ ևս մեկ անգամ վստահեցնել, որ մեր զինվորները և սպաները վերջին շրջանի լարվածության մեջ դրսևորեցին աննախադեպ քաջագործություններ և հենց պատրաստության արդյունքում էր, որ ևս մեկ անգամ, ողջ աշխարհին և թշնամուն ապացուցեցին, որ հայը կա, լինելու է և միշտ հաղթելու է: Միասնականությամբ մենք հասնում ենք հաղթանակի, այդ հաղթանակներից մեկը տանկային բիաթլոնի հավաքականի հաղթանակն էր»,-ասաց Ավետիսյանը:

Այնուհետ բազեականններն ավելի անմիջական մթնոլորտում իրենց հուզող հարցերը տվեցին զինծառայողներին: Իսկ հանդիպման ընթացքում բիաթլոնի թիմի անդամները «Բազե»-ի կողմից նվեր ստացան խորհրդանշական ժամացույցներ:

Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը: Այս տարի տանկային մարտերի պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են աշխարհի 12 երկրների անձնակազմեր՝ Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Սերբիայի, իսկ ավելի քան 20 պետությունների պատվիրակություններ մրցումներին մասնակցել են դիտորդի կարգավիճակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am