Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Վերին Լարսում մոտ մեկ տասնյակ հայկական մարդատար մեքենաներ կան, նաեւ բեռնատարներ

Վերին Լարսում մոտ մեկ տասնյակ հայկական մարդատար մեքենաներ կան, նաեւ 
բեռնատարներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին Լարս-Կազբեկ ճանապարհահատվածում տեղի ունեցած սողանքից հետո Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կոչ է անում բոլորին խուսափել երթևեկել այդ ճանապարհով: Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանը նշել է, որ տեղում իրավիճակը բարվոք է, ժողովրդի համար տեղադրվել են վրաններ, բիոզուգարաններ, մատակարարվում է սնունդ և առաջին անհրաժեշտության բոլոր պարագաները: «Նախնական տվյալներով, որը մեզ հաղորդել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչությունից, ավտոճանապարհը փակ կլինի 10-15 օր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնել է Աղաջանյանը: Վերջինիս խոսքերով` այս պահի դրությամբ կա բեռնատար մեքենաների որոշ կուտակում, ինչպես նաև` մոտ մեկ տասնյակ մարդատար մեքենաներ: Առավոտյան 09:30-ի տվյալներով` այդ վայրում չկան կանայք և երեխաներ:

«Մենք համաձայնության ենք եկել Ռուսաստանի Դաշնության ճանապարհային ոստիկանության բոլոր այն սուբյեկտների հետ, որոնցով երթևեկում են մինչև Վերին Լարս հասնելը: Մասնավորապես, Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության ճանապարհային ոստիկանության հետ, որ հենց Կաբարդինո-Բալկարիա մուտք գործելիս բոլորին տեղեկացվում է, որ ճանապարհը փակ է և խորհուրդ է տրվում չշարունակել երթևեկելը և վերադառնալ: Մշտական կապի մեջ ենք գտնվում ՌԴ բոլոր համապատասխան մարմինների հետ, ուշի ուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը և լրացուցիչ տեղեկությունների լինելուն պես, անմիջապես կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է Աղաջանյանը:

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am