Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Վրաստանը խոստանում է 2-3 օրում վերականգնել Հայաստան գազի մատակարարումը

Վրաստանը խոստանում է 2-3 օրում վերականգնել Հայաստան գազի մատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները խոստանում են 2-3 օրվա ընթացքում վերականգնել Հայաստան գազ մատակարարող խողովակաշարը, որը վնասվել է Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով, և վերականգնել գազամատակարարումը: Այս մասին Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Պարոն վարչապետը հանդիպման ընթացքում խոսեց նաև անցած գիշեր Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով հայ-վրացական գազատարի վերականգման վերաբերյալ: Մենք խոստանում ենք 2-3 օրվա ընթացքում վերականգնել գազամատակարարումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ղարիբաշվիլին:

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Դեպքի վայրում արդեն աշխատում են մասնագետները: 

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Յուլիա Ստարչենկոն տեղեկացրել է, որ հաշվի առնելով սողանքից բխող վտանգները, Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Ստարչենկոն նշել է, որ Ռուսաստան-Վրաստան սահմանային շրջանում գտնվող Վերին Լարսի անցակետը փակ է:

Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am