ԼՂՀ ԱԳ-ն նախարարն ընդունել է Մոսկվայի քաղաքացիական լուսավորության դպրոցի ներկայացուցիչներին
19:46, 20 Օգոստոս 2014
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 20-ին ընդունել է Մոսկվայի քաղաքացիական լուսավորության դպրոցի (ՄՔԼԴ) ներկայացուցիչներին:
Ինչպես ««Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլը, Արցախի միջազգային ճանաչման գործընթացը և ԼՂՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունները:
Արտաքին գործերի նախարարը նաև պատասխանել է ՄՔԼԴ ներկայացուցիչների բազմաթիվ հարցերին։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում