Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Մինսկի խմբի համանախագող երկրներին. Մովսես Հակոբյան

Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Մինսկի խմբի համանախագող երկրներին. Մովսես 
Հակոբյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը զինադադարի կնքումից ի վեր փորձում է տարբեր ճանապարհներով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հօգուտ իրեն՝ շանտաժի ենթարկելով Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնք 20 տարիների ընթացքում փորձում են հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ  Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: «Չնայած որ 22 տարի առաջ մենք կնքել ենք զինադադար, բայց այդ զինադադարից հետո տարեցտարի աճում է լարվածությունը առաջին գծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Հակոբյանն ընդգծեց, որ Պաշտպանության բանակը պատերազմից հետո չի լուծարվել և հիշեցրեց, որ Ադրբեջանի խնդրանքով է զինադադարը կնքվել.  իրենք են խնդրել ՌԴ-ին՝ միջնորդելու, որ հրադադար հաստատվի։ Պաշտպանության բանակը դրանից հետո սկսել է մի նոր փուլ, և այդ փուլի ընթացքում սկսել է բանակաշինության նոր գործընթաց: Պաշտպանության բանակի գործունեությունն ուղղված է նրան, որ հակառակորդին պարտադրի պատերազմ չսկսել։

Հակոբյանի խոսքով՝ 1992 թվականին ուժերի հարաբերակցությունը եղել է 1/20` հօգուտ Ադրբեջանի, այսօր ուժերի, միջոցների հարաբերակցությունը 1/2-ի է: 

ՊԲ հրամանատարն ընդգծեց, որ ԼՂՀ-ում բոլոր այն քաղաքացիները, ովքեր ենթակա են զինապարտության, յուրաքանչուրը գիտի, թե պատերազմի ժամանակ որ ժամին որտեղ պիտի ներկայանա։ «Դա առանձնահատուկ է նրանով, որ մեր վաշտի հրամանատարների մոտ կա այդ զինապարտների հեռախոսահամարը, ով հարկ եղած դեպքում պիտի ներկայանա իր մոտ, և ամիսը մեկ անգամ իրենք հեռախոսազրույց են ունենում, հրամանատարը զանգում է՝ իմանալու ինչպես է տվյալ զինապարտը, արդյոք ամեն ինչ կարգին է, թե ոչ»,-ասաց ՊԲ հրամանատարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am