Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մայա Փանջիկիձեին

Յուրի Վարդանյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Մայա Փանջիկիձեին

ԹԲԻԼԻՍԻ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում Հայաստանի նոր դեսպան Յուրի Վարդանյանն այդ երկրի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեին է փոխանցել իր հավատարմագրերի պատճենը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, արարողությունից հետո տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում Վարդանյանն ու Փանջիկիձեն քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող արդիական մի մի շարք հարցեր, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի` օգոստոսի 21-22-ը Հայաստան կատարելիք այցի նախապատրաստությանը ընթացքը:

Յուրի Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Մայա Փանջիկիձեն Յուրի Վարդանյանին մաղթել է հետագա աշխատանքային հաջողություններ:    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am