Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Սյունիքի մարզում հետևել է ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներին

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Սյունիքի մարզում հետևել  է  ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը օգոստոսի 1-ին այցելել է Սյունիքի մարզ, որը հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով հանրապետությունում առաջատարն է: Մարզպետ Վահե Հակոբյանի, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենի  և մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է ցորենի և գարու բերքահավաքի ընթացքին:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին` ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը եղել է մարզի Բռնակոթ, Իշխանասար, Աղիտու և Նորավան համայնքներում և զրուցել պետական աջակցության ծրագրերում ընդգրկված  շահառուների հետ, շրջել   սուպերէլիտային և էլիտային վերարտադրության ցորենի, գարու ցանքատարածություններում: Գյուղատնտեության վարչության պետը տեղեկացրել է, որ ցորենի միջին բերքատվությունն առանձին հողակտորներում  մեկ հեկտարից կկազմի 50 և ավելի ցենտներ, իսկ գարու բերքը կլինի աննախադեպ բարձր: Սերգո Կարապետյանը գոհունակություն է հայտնել ստացվող  բերքի ծավալից ու որակից և հավաստիացրել, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ  պետական աջակցության ծրագրի շրջանակներում մատչելի պայմաններով  սերմացուների, պարարտանյութների, դիզելային վառելանյութի, ինչպես նաև  գյուղատնտեսական վարկերի  տրամադրումը հաջորդ տարի ևս կշարունակվի:

Նախարարի այցի վերջին կանգառը Շամբ համայնքն էր, որտեղ նախարարը  ծանոթացել է 2008 թվականին  հիմնադրված բանջարեղենային պահածոների, մրգային մուրաբաների և բնական հյութերի արտադրությամբ զբաղվող,  եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցած «Շամբ բիզնես» ՍՊԸ-ի գործունեությանը: Ընկերության գործադիր տնօրեն Ամալյա Ստեփանյանի ներկայացմամբ արտադրանքի մոտ 98 տոկոսն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելգիա և Ուկրաինա:

Նախարարն այցելել է նաև 2010 թվականին հիմնադրված «Տատնի» հանքային ջրերի գործարան, որի գործադիր տնօրեն Ներսես Ստեփանյանը տեղեկացրել է, որ գործարանում, որտեղ  արտադրվում է 8 տեսակի լիմոնադ, արտադրության ծավալները նախորդ տարվա համեմատ ավելացել են 25 տոկոսով և այժմ այդ ցուցանիշը կազմում է տարեկան 2 միլիոն շիշ:

Սյունիքի մարզ այցի ընթացքում նախարարը հանդիպումներ  է  ունեցել  համայքապետերի, տեղի ֆերմերային,  գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների  հետ  և քննարկել  գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք առաջնահերթ խնդիրներ:

Ընդհանուր առմամբ, Սյունիքի մարզում հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքային տարածությունները 2014 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են 1537 հեկտարով՝ կազմելով 24718 հեկտար: Ընդ որում, ցորենի ցանքատարածություններն ավելացել են՝  940, գարու ցանքերը` 348, այլ հացահատիկի և հատիկաընդեղենի ցանքերը` 249 հեկտարով:

Վերադարձի  ճանապարհին նախարար Սերգո Կարապետյանը զրուցել է մեղվաբույծների հետ,  ովքեր նշել են, որ  նախորդ  տարի  մեղրի բարձր բերք են ստացել և   այս տարի ևս լավ արդյունք են ակնկալում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am