Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

App Store-ում արդեն կարելի է գտնել նոր հավելված` հայկական գանձերը

App Store-ում արդեն կարելի է գտնել նոր հավելված` հայկական գանձերը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի քանի օր է, ինչ App Store-ում «Լոկատոր» ընկերության կողմից տեղադրվել է նոր հայկական հավելված՝ Armenian treasures: Թե′ հայրենիքը կարոտած հայերը, թե′ ժամանակի սղության պատճառով հայկական ճարտարապետական կոթողները չտեսած հայերը և թե′ Հայաստանի մասին հետաքրքվող արտերկրի բնակիչները հնարավորություն ունեն շրջագայելու Հայաստանի պատմական ու ճարտարապետական վայրերով: Ներկայումս տեղադրված է Տաթևի, Ղազանչեցոցի, Գանձասարի, Գառնիի ու Գեղարդի հավելվածներ՝ ընդ որում Տաթև վանքի հավելվածը կարելի է ձեռք բերել անվճար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Լոկատոր» ՓԲԸ Հանրային կապերի մասնագետ Ռուզան Ապրեսյանը, հավելվածը ներբեռնելուն և բացելուն պես էկրանին հայտվում է տվյալ տարածքի քարտեզը, և, հպվելով ցանկացած սեղմակի, օգտատերը կատարում է վիրտուալ շրջագայություն: Հավելվածը հնարավորություն է ընձեռում օգտատերերին դիտելու տվյալ հուշակոթողը տարբեր անկյուններից և բարձրությունից, միացնելու գիրասկոպի ռեժիմը,  դիտելու նույնիսկ գոյություն չունեցող հուշակոթողները հավելյալ իրականության, ինչպես նաև այլ ֆունկցիաների միջոցով:

Հավելվածը նախատեսված է iOS պլատֆորմայի համար, համատեղելի է iPad-ի հետ: Հավելվածը ներբեռնելու համար հետևեք այս հղմանը: Տաթև վանքի հավելվածին կարող եք նաև ծանոթանալ դիտելով այս տեսանյութը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am