Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Համբուրգի կինոփառատոնում մրցանակ է շնորհվել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի հեղինակ թուրք ռեժիսորին

Համբուրգի կինոփառատոնում մրցանակ է   շնորհվել Հայոց ցեղասպանության մասին 
ֆիլմի հեղինակ թուրք ռեժիսորին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համբուրգում անցկացվող կինոփառատոնի շրջանակում Հայոց ցեղասպանության մասին «Հատում» ֆիլմի հեղինակ, ծագումով թուրք գերմանացի ռեժիսոր, սցենարիստ եւ բեմադրիչ Ֆաթիհ Աքընն արժանացել է Դուգլաս-Սիրկ պարգեւին: Թուրք ռեժիսորի «Հատում» ֆիլմը ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ակոս» թերթը:

Ֆաթիհ Աքընի այդ պարգեւին արժանանալու մասին Համբուրգում հայտնել է կինոփառատոնի ղեկավար Ալբերտ Վիեդերշպիգելը: Նա նշել է, որ Աքընը օրինակ է հանդիսանում ինչպես Թուրքիայում, այնպես էլ Գերմանիայում բնակվող ռեժիսորների մի ամբողջ սերնդի համար: Դուգլաս-Սիրկ պարգեւը կրում է Համբուրգում ծնված ռեժիսոր Դուգլաս Սիրկի անունը: Այն շնորհվում է մշակույթի եւ ֆիլմարտադրության ոլորտում մեծ հաջողությունների հասած մարդկանց: Ավելի վաղ այդ պարգեւին արժանացել են Թիլդա Սվինթոնը, Կիմ Կի-դուկը, Անդրեաս Դրեսենը եւ Պետեր Ռոմմելը:

Մրցանակը Ֆաթիհ Աքընին հանձնվելու է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմի` սեպտեմբերի 27-ին Գերմանիայում տեղի ունենալիք պրեմիերայի ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am