Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տուգանվեց 15 մլն դրամով. Ռոբերտ Նազարյանին բարկացրեց ընկերության աշխատաոճը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը տուգանվեց 15 մլն դրամով. Ռոբերտ Նազարյանին 
բարկացրեց ընկերության աշխատաոճը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 15 մլն դրամով տուգանեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը` Ադոնցի 8 հասցեում կառուցապատվող բազմաբնակարանային շենքի սպառման համակարգը ցանցին չմիացնելու համար: ՀԿԾՀ նիստի ժամանակ հանձնաժողովի Զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Աբգար Բուդաղյանը նշեց, որ 2014 թվականի հունիսի 21-ին «Միկմետալ» փակ բաժնետիրական ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` հայտնելով, որ ՀԷՑ-ը սահմանված ժամկետում շենքը չի միացրել էլեկտրական ցանցին: ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն` Երևան քաղաքի Ադոնցի 8 հասցեում կառուցապատվող բազմաբնակարան շենքի  սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման ժամկետ է սահմանվել 2012  թվականի հունիսի 27-ը, սակայն շենքի սպառման համակարգը մինչ օրս էլեկտրական ցանցին չի միացվել: Հանձնաժողովը հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հունիսի 26-ին դիմել է ՀԷՑ-ին, իսկ հուլիսի 8-ից մատակարարի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ` առաջարկելով 7-օրյա ժամկետում հարուցված վարույթի շրջանակում հանձնաժողով ներկայացնել համապատասխան փաստարկներ և դրանք հիմնավորող փաստաթղթեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Բուդաղյանը: Նա նաև տեղեկացրեց, որ ՀԷՑ-ը բանավոր համաձայնությամբ էլէկտրակայան է կառուցել մի հողատարածքի վրա, որը դեռևս նրան չի տրվել քաղաքապետարանի կողմից:

Նիստին ներկայացած ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության իրավաբան Վարդան Գրիգորյանը փորձեց առարկություններ ներկայացնել որոշ կետերի շուրջ, սակայն հանձնաժողովին չբավարարեցին նրա առարկությունները: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչու նիստին չի ներկայացել ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինը, ապա նկատեց, որ ընկերության վատ մենեջմենթի և շատ հարցերում հապաղումների պատճառով է, որ այն հայտնվել է վատ ֆինանսական վիճակում: «Ես չեմ բացառում, որ ընկերության հետ կապված նման իրավիճակներ նորից կրկնվեն: Դուք պետք է փոխեք այս անպատասխանատու աշխատաձևը: Վերջերս հաճախ եմ նկատել, որ «Հայաստանի էլցանցեր» -ի աշխատակիցները տարբեր հանդիպումների և քննարկումների ժամանակ իրենց չափազանց վատ են դրսևորում` մտածելով, թե իրենք են «ամեն ինչի տերը»: Նման պահելաձևն այսուհետ հսկվելու է, քանի որ մենք չենք կարող թույլատրել նման դեպքեր»,- ասաց Նազարյանը:

Նիստի ներկաներին հետաքրքրում էր հատկապես այն հարցը, թե հնարավոր է, որ ՀԷՑ-ի նկատմամբ կիրառված այս տուգանքը ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա: Ռոբերտ Նազարյանը վստահեցրեց, որ տուգանքները պետք է վճարվեն միայն ընկերության շահույթի հաշվին, և դա չի կարող ազդել սակագների վրա:

ՀԾԿՀ որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել հանձնաժողովում կամ վարչական դատարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am